Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս

«Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս
14.09.2025 | 10:00

168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը կոչված էր դառնալու քաղաքական գաղափարների քննարկման հարթակ, ցավոք, վերածվեց փողոցային մակարդակի վեճի։

Հովիկ Աղազարյանն ու Գևորգ Պետրոսյանը, նախապես խոստանալով զերծ մնալ վիրավորանքներից, չկարողացան պահպանել այդ պայմանավորվածությունը և շատ արագ դիմեցին գռեհիկ արտահայտությունների ու փոխադարձ սպառնալիքների։

Սա քաղաքական բանավեճ չէր․ սա քաղաքական մշակույթի խոր ճգնաժամի դրսևորում էր։

Երբ նախկին և ներկա պատգամավորները հրապարակային հարթակում միմյանց անվանում են «գյադա» կամ սպառնում «չանեդ կոտրել», դա ոչ միայն նրանց անհատական վարքագծի խնդիրն է, այլև ծանր հարված է հասարակության հանդեպ հարգանքին ու քաղաքական դաշտի արժանապատվությանը։

Նկատենք նաև, որ երկու քաղաքական գործիչներն էլ չհարգեցին մեծ լսարան և հեղինակություն ունեցող 168TV-ի հարթակը և բարձր պրոֆեսիոնալ որակավորում ունեցող լրագրող Դավիթ Սարգսյանին։

Միևնույն ժամանակ, պետք է հստակ արձանագրել․ քաղաքական գործիչների անպատասխանատու վարքագծի համար որևէ պարագայում չի կարելի մեղադրել ոչ հեռուստաալիքին, ոչ էլ լրագրողին։

Դավիթ Սարգսյանն իր անաչառությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը։

Հանրային քաղաքական դաշտը չի կարող առողջանալ, քանի դեռ բանավեճի փոխարեն տաղավարում տիրում են վիրավորանքներն ու գռեհիկ սպառնալիքները։

Սա այլևս քաղաքականություն չէ, այլ՝ վուլգար քաղաքականություն։

Որևէ կերպ պետք չէ նմանվել Նիկոլ Փաշինյանին։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ